«Մանչեսթեր Յունայթեդի» երիտասարդ հարձակվող Տաիտ Չոնգը մյուս մրցաշրջանը կանցկացնի Չեմփիոնշիփում:
21-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպանը 1 մրցաշրջան վարձավճարով կանցկացնի «Բիրմինգհեմում»:
Նիդեռլանդների երիտասարդական հավաքականի անդամը նախորդ մրցաշրջանի առաջին հատվածը վարձավճարով անցկացրեց «Վերդերում», իսկ երկրորդ հատվածում խաղաց «Բրյուգեի» կազմում, որի հետ էլ դարձավ երկրի չեմպիոն:
Նախորդ մրցաշրջանում անցկացրած 13 խաղում Չոնգը դարձել է 1 գոլային փոխանցման հեղինակ: