Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Ալաշկերտը» ոչ-ոքի՝ 2-2 հաշվով է ավարտել Ուելսի չեմպիոն «Կոնաս Կի Նոմադսի» հետ։
Երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը ներկայացնում է հանդիպման գոլերի տեսանյութը․
«Ալաշկերտ»-«Կոնաս Կի Նոմադս» պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 14-ին Երևանի «Հանրապետական» ստադիոնում և կմեկնարկի ժամը 19:00-ին։
Մուտքն անվճար է լինելու, բայց տոմսերով, որոնք կկարողանաք վերցնել հուլիսի 13-ից «Ալաշկերտի» գրասենյակից (Սարյան 25)։