«Չելսիի» հարձակվող Օլիվյե Ժիրուն մոտ է իտալական «Միլանին» միանալուն: Այս մասին հաղորդում է gianlucadimarzio.com-ը:
Աղբյուրի համաձայն, ակումբները գրեթե ամբողջությամբ համաձայնության են եկել 34-ամյա հարձակվողի տրանսֆերի հարցում:
Ըստ շրջանառվող լուրերի ՝ ֆրանսիացին արդեն համաձայնեցրել է «Միլանի» հետ 2-ամյա պայմանագիրը ՝ մեկ մրցաշրջանում 3.5 միլիոն եվրո աշխատավարձով:
Երեկ «Միլանը» հայտարարեց Տոնալիի տրանսֆերային իրավունքները գնելու մասին: