ՊՍԺ-ի նախկին ֆուտբոլիստ Տիագո Մոտան դարձել է իտալական «Սպեցիայի» նոր գլխավոր մարզիչը:
Իտալացի մասնագետը ակումբի հետ եռամյա պայմանագիր է կնքել: Նախկինում Մոտտան աշխատում էր ՊՍԺ-ի երիտասարդական թիմում եւ «Ջենոայի» հիմնական թիմում:
Մոտան ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 2018-ին: