«Ատլետիկոն» երկարաձգեց պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի հետ:
Արգենտինացի մասնագետի նոր պայմանագիրը ուժի մեջ կլինի մինչեւ 2024-ի ամառը: Պայմանագրերը երկարաձգվել են նաև Սիմեոնեի մարզչական շտաբի անդամների հետ:
51-ամյա Սիմեոնեն մարզում է «Ատլետիկոն» 2011 թվականից: Նա ակումբի պատմության մեջ ամենաշատ գավաթներ նվաճած մարզիչն է: