«Ռեալն» իր պաշտոնական կայքում հայտարարեց պաշտպան Նաչո Ֆերնանդեսի հետ պայմանագրի երկարաձգման մասին: 31-ամյա իսպանացու հետ նոր համաձայնագիրը հաշվարկված է մինչեւ 2023 թվականի հունիս:
Ավելի վաղ հաղորդվում էր «Ինտերի» ու «Նապոլիի» կողմից ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրվածության մասին:
2020/21 մրցաշրջանում Ֆերնանդեսը Մադրիդի «Ռեալի» կազմում անցկացրել է 33 հանդիպում ՝ դառնալով մեկ գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ: