Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Գարի Նևիլը Sky Sports-ի հետ խոսել է Եվրո-2020-ի կիսաեզրափակիչ Անգլիա-Դանիա (2-1) հանդիպման ժամանակ Ռահիմ Ստերլինգի ընկնելուց հետո նշանակված 11-մետրանոցի մասին։
-Ի՞նչ եք կարծում, արժե՞ր դրա համար 11-մետրանոց նշանակել։
-Ոչ, ոչ մի դեպքում։ Միլիոնից ոչ մի դեպքում դա 11-մետրանոց չէր համարվի։ Միշտ մտածում եմ՝ առավոտյան ինչ վերնագրեր կլինեին, մենք մեզ ինչպես կզգայինք, եթե այդպիսի 11-մետրանոց նշանակվեր մեր դարպասին։
Բայց, անկեղծ ասած, ինձ համար տարբերություն չկա։ Ես Անգլիայի հետ 8 մրցաշարի եմ եղել, մենք դուրս ենք մնացել այն պատճառով, որ մեր գոլերը չեն հաշվել, պահեր ենք բաց թողել, գնդակը դիպել է դարպասաձողին, մրցավարները հեռացրել են մեր խաղացողներին, երբ մենք մտածել ենք, որ դա կարմիր չէ։ Մենք այս տարիների ընթացքում այնքան արդարացումներ ենք ունեցել, թե ինչու մեզ մոտ չի ստացվել, այնքան պատճառ, թե ինչու մենք հաջողության չենք հասել։
Անկեղծ կարծում եմ, որ Անգլիան երեկ առանց այդ 11-մետրանոցի էլ կհաղթեր։ Անկեղծ կարծում եմ, որ նրանք վատ չխաղացին։ Կարծում եմ՝ գոլը կգար։
Դա, վստահաբար, 11-մետրանոց չէր, իմ կարծիքով, հպումը շատ թույլ էր։ Այնպես որ, ինձ համար դա 11-մետրանոց չէր, բայց ես ուրախ եմ, որ մենք հասանք եզրափակիչ։