Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի առաջին տուրի՝ «Ալաշկերտ» — «Կոնահ Կի Նոմադս» պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 14-ին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 19:00-ին:
Երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը հայտնում է, որ մուտքն անվճար է լինելու, բայց տոմսերով, որոնք շուտով կկարողանաք վերցնել «Ալաշկերտի» գրասենյակից։
«Մենք ունենք մեր հայրենակիցների աջակցության կարիքը»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։