«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան, իսկ այժմ Քաթարի «Ալ-Սադ» ակումբի մարզիչ Չավին վստահ է, որ կատալոնացիների ավագ Լիոնել Մեսսին կերկարաձգի պայմանագիրը: Արգենտինացու պայմանագրի ժամկետն ավարտվել է, և այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը ազատ գործակալի կարգավիճակ ունի:
«Դրանք տրանսֆերային պայմաններ են, պետք է սպասել: Հավատում եմ, որ նա խոսում է ակումբի և նախագահի հետ: Լեոյին մաղթում եմ ամենայն բարիք: Որպես նրա ընկերը, ես ցանկանում եմ, որ Մեսսին շարունակի խաղալ «Բարսայում», հուսով եմ, որ դրա մասին հնարավոր կլինի շուտ հայտարարել:
Եթե ես խաղադրույք կատարեի, ապա գրազ կգայի, որ նա կշարունակի խաղալ ակումբում, չնայած մենք շատ բան ենք տեսել ֆուտբոլում, բայց ես կասեի, որ նա կշարունակի խաղալ այստեղ:
Լեոն անհրաժեշտ է Բարսային, իսկ Բարսան՝ Լեոյին: Նա երջանիկ է «Բարսելոնայում», ամբողջ կյանքում եղել է այնտեղ: Գրազ կգամ, որ նա կերկարաձգի պայմանագիրը», — մեջբերում է Չավիին ՄMundo Deportivo-ն:
Արգենտինացու պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը: