«Էվերթոնի» նախկին մարզիչ Մարկո Սիլվան կգլխավորի «Ֆուլհեմը»: Այս մասին Twitter-ում գրում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Պորտուգալացի մասնագետը լոնդոնյան ակումբի հետ պայմանագիր կստորագրի մինչեւ 2024 թվականը:
Այս մասին պաշտոնապես կհայտարարվի մի քանի ժամվա ընթացքում:
Սիլվան «Էվերթոնը» գլխավորել է 2018-19 թվականներին: