«Պորտուի» կիսապաշտպան Օտավիոն «Լիվերպուլի» հետաքրքրության կենտրոնում է: Այս մասին հայտնում է tribalfootball.com-ը։
Հաղորդվում է, որ «Պորտուն» մտադիր է գնել «կարմիրների» կիսապաշտպան Մարկո Գրուիչի տրանսֆերային իրավունքները, իսկ «Լիվերպուլը» ցանկանում է խաղացողին ներառել Օտավիոյի տրանսֆերային գործարքում:
Ավելի վաղ խոսակցություններ կային, որ բրազիլացի խաղացողի ծառայություններով հետաքրքրված է նաեւ Միլանը: