Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը խոսել է Եվրո-2020-ի 1/8 եզրափակչում Շվեյցարիայի դեմ կայանալիք խաղի մասին։
«Չպետք է նրանց թերագնահատենք։ Դա լինել-չլինելու խաղ է, պիտի հնարավոր ամեն բան անենք եզրափակիչ սուլիչից հետո ժպտալու համար։
Նրանք կազմակերպված թիմ ունեն, Սեֆերովիչի, Էմբոլոյի, Շաքիրիի շնորհիվ՝ հարձակման գծում մեծ պոտենցիալ»,- Դեշամի խոսքերն է փոխանցում BBC-ն։
Խաղը կկայանա հունիսի 28-ին։