«Մանչեսթեր Սիթիի» նախկին պաշտպան Միկա Ռիչարդսը կատակել է Մեսսիի հասցեին․ անգլիացու ծննդյան օրը հունիսի 24-ին էր, ինչպես «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիինը:
«Շնորհակալություն բոլորիդ շնորհավորանքների համար: Հունիսի 24-ին միայն լավագույններն են նշում իրենց ծննդյան օրը:
Լա լիգայի 10 հաղթանակ, Իսպանիայի գավաթի 7 հաղթանակ, Իսպանիայի Սուպերգավաթի 7 հաղթանակ, 6 «Ոսկե գնդակ», Չեմպիոնների լիգայի 4 հաղթանակ, 3 Եվրոպայի Սուպերգավաթ, Աշխարհի գավաթի ակումբային 3 հաղթանակ, Պրեմիեր լիգայի 1 հաղթանակ, Անգլիայի գավաթի 1 հաղթանակ և սա ընդամենը երկուսիս ակտիվում»,- գրել է անգլիացին:
Thank you for all the birthday messages! Only the best have birthdays on 24th June! 🔟 La Liga 🏆 7️⃣ Copa Del Rey 🏆 7️⃣ Supercopa 6️⃣ Ballon d’Or 4️⃣ Champions League 🏆 3️⃣ Super Cup 🏆 3️⃣ Club World Cup 🏆 1️⃣ Premier League 🏆 & 1️⃣ FA Cup 🏆… between us two alone!! 🤣🤣🤣🤣🎂 pic.twitter.com/ISQadMGpuF
— Micah Richards (@MicahRichards) June 24, 2021