«Բավարիան» պատրաստ է ակտիվացնել «Լիլի» կիսապաշտպան Ռենատո Սանչեսի տրանսֆերի ձեռքբերման կետն ըստ պայմանագրի: Ըստ The Sun-ի, մյունխենյան ակումբը տպավորված է 23-ամյա խաղացողի ելույթով Եվրո -2020-ի հանդիպումներում:
Մյունխենի «Բավարիան» 29 միլիոն եվրոյի դիմաց կարող է վերադարձնել պորտուգալացի կիսապաշտպանին։
Սանչեսը «Բավարիայում» էր խաղում 2016-ից 2019 թվականներին, որից հետո 20 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Լիլ», որի կազմում այս տարի դարձավ Ֆրանսիայի առաջնության չեմպիոն: