Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն շնորհավորել է պորտուգալացի ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուին՝ հերթական ռեկորդի կապակցությամբ.
«Շնորհավորում եմ հերթական ռեկորդի կապակցությաբ: Քեզ եմ երկրպագում»,-ինստագրամում գրել է Պելեն:
Հիշեցնենք, որ ԵՎՐՈ-2020-ի շրջանակում Պորտուգալիա-Ֆրանսիա խաղում (2-2) Ռոնալդուն դուբլի հեղինակ դարձավ՝ հավաքականում խփած գոլերի թիվը հասցնելով 109-ի: Նա հավասարվեց իրանցի լեգենդար ֆուտբոլիստ Ալի Դայեին: