«Ակտոբե» ֆուտբոլային ակումբը և Արմեն Մանուչարյանը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը: Այս մասին հայտնում է ղազախական ակումբի մամուլի ծառայությունը:
Հայ ֆուտբոլսիտը թիմին էր միացել 2021 թվականի փետրվարին: Այս ընթացքում նա 11 հանդիպում է անցկացրել Ղազախստանի առաջնությունում:
Մանուչարյանը խաղացել է նաև «Ռոտոր», «Փյունիկ», «Ուրարտու» ակուբներում: 2017-2018 թվականների ընթացքում ազգային հավաքականում անցկացրել է երկու հանդիպում: Նա նաև ժամանակին հանդես է եկել Հայաստանի պատանեկան և երիտասարդական հավաքականներում: