«Միլանը» հետաքրքրություն է ցուցաբերում «Սամպդորիայի» դանիացի կիսապաշտպան Միկկել Դամսգորի նկատմամբ, ով Եվրո-2020-ում գոլ խփեց Ռուսաստանի հավաքականի դարպասը, հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը:
Աղբյուրի համաձայն՝ իտալական ակումբը քննարկում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ֆուտբոլիստին ձեռք բերելու հնարավորությունը:
Դամսգորը գոլ խփեց 20 տարեկան 353 օրական հասակում: Արդյունքում, նա դարձավ միջազգային խոշոր մրցաշարերում Դանիայի հավաքականի պատմության մեջ ամենաերիտասարդ գոլի հեղինակը:
Դամսգորը նախորդ մրցաշրջանում «Սամպդորիայի» կազմում անցկացրել է 37 հանդիպում բոլոր մրցաշարերում, խփել է երկու գնդակ և կատարել չորս գոլային փոխանցում: Ակումբի հետ նրա պայմանագիրն ուժի մեջ է մինչեւ 2024 թվականի ամառ: