«Մանչեսթեր Սիթին» կփորձի իրականացնել «Տոտենհեմի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնի տրանսֆերը։
ESPN-ը հայտնոևմ է, որ մանկունիացիները գիտակցում են, որ 27-ամյա ֆուտբոլիստին այս ամառ ձեռք բերելը չափազանց դժվար կլինի, քանի որ «Տոտենհեմի» նախագահ Դենիել Լևին մտադիր է նվազագույնը ևս մեկ մրցաշրջանով թիմում պահել ֆուտբոլիստին։ Այս պատճառով «Սիթին» պատրաստ է ևս մեկ տարի սպասել, որպեսզի ձեռք բերի Քեյնին։ Նման տարբերակը հնարավոր կլինի, եթե ակումբն այլընտրանքային արժանի տարբերակ չգտնի։
Քեյնը «Տոտենհեմի» սան է, իսկ ակումբի հիմնական կազմում նորամուտը նշել է 2011 թվականին։