«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան կարծում է, որ ակումբները դեռ հնարավորություն ունեն Սուպերլիգան իրականություն դարձնելու:
«Մենք դեռ փորձում ենք երկխոսել ՈւԵՖԱ-ի հետ: Մենք ներողություն չենք խնդրելու ՈւԵՖԱ-ից ՝ մեր ճակատագրի տերը դառնալու ցանկության համար:
ՈւԵՖԱ-ն մեզ սպառնաց տուգանքներով և Չեմպիոնների լիգայից հեռացմամբ: Ժամանակն ապացուցեց, որ մենք ճիշտ ենք: Նրանք գործը կասեցրեցին և մեզ թույլ տվեցին հաջորդ մրցաշրջանում մասնակցել Չեմպիոնների լիգային:
Մենք ցանկանում ենք կազմակերպել աշխարհի ամենագրավիչ մրցաշարը: Մենք հրավիրում ենք ՈւԵՖԱ-ին և լիգաներին`քննարկելու դա:
Նախագիծը կենդանի է, ես պնդում եմ դա»: