Ավստրիայի հավաքականի պաշտպան Դավիդ Ալաբան կիսվել է սպասելիքներով ԵՎՐՈ 2020-ի խմբային փուլի 3-րդ շրջանի Ուկրաինայի դեմ խաղից:
«Ես տեսնում եմ, որ յուրաքանչյուր խաղացող հասկանում է այս խաղի կարևորությունը: Մենք ցանկանում ենք պատմություն կերտել: Ավստրիան նախկինում երբեք ԵՎՐՈ-ում դուրս չի եկել խմբից: Մենք շատ անհանգիստ ենք, շատ ենք ցանկանում հաղթել»,- Ալաբայի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Ավստրիացիների և ուկրաինացիների միջև խաղը կկայանա վաղը՝ հունիսի 21-ին, Բուխարեստում։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 20:00-ին։
Ավստրիայի հավաքականը իր պատմության մեջ ոչ մի անգամ չի հասել Եվրոպայի առաջնության եզրափակիչ հատված։
Նշենք, որ Ավստրիայի հավաքականը C խմբի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը և դրանից ներքև չի իջնի, քանի որ հաղթել է 4-րդ հորիզոնականում գտնվող Հյուսիսային Մակեդոնիային։
Ավստրիացիները խմբից կարող են դուրս գալ նաև 3-րդ հորիզոնականով, եթե պարտվեն կամ ոչ-ոքի խաղան Ուկրաինայի հետ։