«Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Ռոբերտո Կառլոսը պատասխանել է այն հարցին, թե արդյոք հնարավո՞ր է, որ «Զենիթի» ու Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արտյոմ Ձյուբային մի օր հրավիրեն մադրիդյան ակումբ:
«Արտյոմի մասին «Ռեալում» գիտեն, այո: Ու ես, իսկապես, նրան ուժեղ հարձակվող եմ համարում:
Ինձ դուր է գալիս, թե նա ինչպես է իր վրա պատասխանատվություն վերցնում թե´ հավաքականում, թե´ «Զենիթում»: Բայց երբեք չես իմանա` ամեն ինչ ինչպես կդասավորվի: Պետք է աշխատել, կատարելագործվել, մնալ լիդեր: Եվ, գուցե, կրկնում եմ` գուցե, մի օր նրան «Ռեալ» հրավիրեն»,- Կառլոսի խոսքերն է փոխանցում Sport24-ը: