Դանիայի հավաքականի կիսապաշտպան Թոմաս Դիլեյնին խոսել է Եվրո-2020-ի խմբային փուլի 2-րդ տուրում Բելգիայի հավաքականից կրած 1-2 հաշվով պարտության մասին։
«Խաղը լավ ստացվեց, մենք լավ սկսեցինք այն։ Մենք հաղթահարեցինք այն, որ մեզ համար դժվար էր նորից այստեղ լինել ու երգել ազգային հիմնը։ Խաղից առաջ շրջանակ կազմեցին ու սեղմելով երևակայական կոճակը՝ ասացինք․ «Իսկ հիմա ամբողջ ուժերը ներդնում ենք այստեղ»։ Լավ էինք պատրաստվել ու սրան մի քանի տարի էինք սպասել»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի կայքը։
Հիշեցնենք՝ երկու տուրի արդյունքում դանիացիները դեռևս միավոր չեն վաստակել։