«Փյունիկը» նոր համալրում ունի։ «Փյունիկի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ թիմին է միացել 26-ամյա պաշտպան Վասպուրակ Մինասյանը, ով երևանյան ակումբի սանն է։
«Փյունիկի» գլխավոր թիմի կազմում Վասպուրակ Մինասյանը մասնակցել է 99 խաղի։
Ֆուտբոլիստը հանդես է եկել նաև «Գանձասար» և «Ալաշկերտ» ակումբներում։