«Ուրարտուի» կազմը համալրել է գանացի պաշտպան Նանա Անտվին։ Այդ մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
20-ամյա ֆուտբոլիստն «Ուրարտու» է տեղափոխվել Վանաձորի «Լոռիից», որի կազմում մասնակցել է 17 հանդիպման։ Անտվին հանդես է եկել նաև ֆրանսիական «Լիլի» կազմում։
«Ցանկացած ֆուտբոլիստ պարզապես երազում է նման ակումբում խաղալում մասին։ Այստեղ խաղացող ընկերներ ունեմ՝ Մենսահը, Իվուն, Դեսիրեն։ Երբ նրանց ասացի, որ «Ուրարտու» տեղափոխվելու տարբերակ ունեմ, նրանք ասացին, որ այս հնարավորությունը չպետք է ձեռքիցս բաց թողնեմ։
Հիմա «Ուրարտուում» եմ և ամեն ինչ կանեմ, որպեսզի այս թիմին օգնեմ հասնել առաջադրված խնդիրներին»,- մեջբերում է ֆուտբոլիստին ակումբի պաշտոնական կայքը։