Իսպանիայի հավաքականի պաշտպան Էմերիկ Լապորտը մեկնաբանել է Շվեդիայի հետ խաղացած գոլազուրկ ոչ-ոքին՝ ԵՎՐՈ-2020-ի շրջանակում:
38-րդ րոպեին Մորատան տուգանային հրապարակում մնալով առանց հսկողության, չկարողացավ գրավել շվեդների դարպասը:
«Մորատան բազմիցս ապացուցել է, որ նրա բարձրակարգ լինելու փաստը քննարկման ենթակա չէ: Ճիշտ է՝ այս խաղում նրան բախտը չժպտաց, բայց մյուս խաղում նա կխփի 3-ը ու կփակի բոլորի բերանները:
Տպավորությունը լավը չէ: Լավ էինք խաղում, տիրում էինք նախաձեռնությանը, ստեղծում էինք պահեր, սակայն դիպուկությունը չբավականացրեց: Այժմ պետք է մտածել մյուս խաղերի մասին. պետք է լավ հանդես գանք: Եթե մենք այսպիսի 10 խաղ անցկացնենք, կհաղթենք 9-ում »,-ասել է Լապորտը: