«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը կաջակցի Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքում գործունեություն ծավալող «Ավո» ֆուտբոլային ակումբին։ Այս մասին հայտնում է «Ուրարտուի» մամուլի քարտուղաևությունը։
Արցախցի պատանի ֆուտբոլիստների մարզումային գործընթացները բնականոն կազմակերպելու նպատակով «Ուրարտուի» ներկայացուցիչներն «Ավո» ֆուտբոլային ակումբի նախագահ Մհեր Առուստամյանին հանձնել են մարզումային գույք և հանդերձանք։
Նշվում է, որ նմանատիպ նախաձեռնությունները կունենան շարունակական բնույթ։
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը ներգրավված կլինի նաև Մարտունու վերակառուցված «Ավագյան Արենա» մարզադաշտի վերանորոգման աշխատանքներին։