Անգլիայի հավաքականը նվազագույն հաշվով հաղթանակ տարավ Խորվաթիայի դեմ ԵԱ-2020-ի խմբային փուլի առաջին խաղում:
Այդ կերպ, անգլիացիները պատմության մեջ առաջին անգամ հաղթեցին Եվրոպայի առաջնության մեկնարկային խաղում:Դրա համար նրանցից 43 տարի պահանջվեց:
1968: Անգլիա 0-1 Հարավսլավիա
1980: Անգլիա 1-1 Բելգիա
1988: Անգլիա 0-1 Իռլանդիա
1992: Անգլիա 0-0 Դանիա
1996: Անգլիա 1-1 Շվեյցարիա
2000: Անգլիա 2-3 Պորտուգալիա
2004: Անգլիա 1-2 Ֆրանսիա
2012: Անգլիա 1-1 Ֆրանսիա
2016: Անգլիա 1-1 Ռուսաստան
Խորվաթիայի դեմ խաղում Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը դարձավ Եվրոպայի առաջնության պատմության ամենաերիտասարդ խաղացողը: