Քրիստիան Էրիկսենը հիվանդանոցից Facetime-ով զանգահարել է իր դանիացի խաղընկերներին և խնդրել նրանց այսօր ավարտել Ֆինլանդիայի հավաքականի հետ հանդիպումը՝ նշելով, որ իրեն ավելի լավ է զգում:
Այդ մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ Դանիա-Ֆինլանդիա հանդիպման առաջին խաղակեսի վերջում Էրիկսենը կորցրեց գիտակցությունը և ընկավ խոտածածկին: Բժիշկները դուրս վազեցին խաղադաշտ և սկսեցին խաղացողին սրտի մերսում անել: Առաջին բուժօգնություն ստանալուց հետո նրան պատգարակով տեղափոխել էին հանդերձարան, այնուհետև շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց: Արդեն հայտնի է, որ ֆուտբոլիստը եկել է գիտակցության և նրա վիճակը գնահատվում է կայուն։