«Սևիլիան» առաջարկել է «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսին հնգամյա պայմանագիր, հայտնում է esRadio ռադիոկայանը: Ինչպես նշվում է, 35-ամյա իսպանացու աշխատավարձն այս դեպքում կարող է կազմել 7 միլիոն եվրո մեկ մրցաշրջանի համար:
Բացի այդ, Ռամոսը, եթե համաձայնության գա, կարիերայի ավարտից հետո կկարողանա մնալ ակումբում և զբաղեցնել որևէ պաշտոն:
Ռամոսի պայմանագրի ժամկետը «Ռեալի» հետ ավարտվում է հունիսի 30-ին: Ֆուտբոլիստով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Սիթին»:
Այս մրցաշրջանում Ռամոսը, ով իր կարիերան սկսել է «Սևիլիայի» կազմում, 21 հանդիպում է անցկացրել «Ռեալի» կազմում, որոնցում դարձել է 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: