«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին դեռևս ակումբից պաշտոնական առաջարկ չի ստացել պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Աղբյուրի փոխանցմամբ, պայմանագրի շուրջ խոսակցություններ եղել են, բայց արգենտինացի հարձակվողը դեռևս առաջարկ չի ստացել, որը կարող էր դիտարկել և որոշում կայացնել։
«Բարսելոնան» Մեսսիին տասը տարվա պայմանագրի պայմաններ է առաջարկել։
Հիշեցնենք՝ Մեսսիի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ավարտվում է 2021 թվականի հունիսի 30-ին։ 33-ամյա արգենտինացին ամբողջ կարիերան անցկացրել է «Բարսելոնայում»։ «Բարսելոնայի» կազմում Մեսսին չորս անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող։