Երևանի «Ուրարտուի» ռուս կիսապաշտպան Օլեգ Պոլյակովը կշարունակի ելույթները թիմի կազմում, հայտնում է երևանյան ակումբը:
Ակումբը և ֆուտբոլիստը երկարաձգել են աշխատանքային պայմանագիրը։
Հավելենք, որ ռուս ֆուտբոլիստը թիմին միացել է 2020 թ-ի հուլիսին։ «Ուրարտուի» կազմում Պոլյակովն անցկացրել է 20 հանդիպում, դարձել 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։