«Ռոմայի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը խոստովանել է, որ տխրել է, երբ իմացել է Մոսկվայի «Դինամոյի» 18-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանի որոշման մասին խաղալ ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի ազգային հավաքականում:
«Ես իսկապես վրդովվա՞ծ էի, որ Զախարյանը ընտրեց Ռուսաստանի հավաքականը, ոչ թե Հայաստանը: Ճիշտն ասած` այո: Բայց ես շատ ուրախ եմ, որ արդեն այս տարիքում մարդիկ հավատում են նրան: Մյուս կողմից, իհարկե, ցավալի է, որ նա չի խաղա Հայաստանի ազգային հավաքականում: Ի՞նչ անել … Գլխավորը նրա ընտրած ուղին է:
Դու, Արսեն, հավանաբար լսեցիր քո սրտին, և այն ասաց քեզ, որ ցանկանում ես խաղալ Ռուսաստանի ազգային հավաքականում: Պետք է ընդունել և հասկանալ քո կայացրած որոշումը, և պարզապես շարժվել առաջ», — ասաց Մխիթարյանը՝ հեռախոսով խոսելով Զախարյանի և լրագրող Նոբել Առուստամյանի հետ, գրում է Sport24-ը: