Խորվաթիայում կայացավ անցած մրցաշրջանի արդյունքներով երկրի լավագույն ֆուտբոլիստների պարգևատրման արարողությունը:
Խորվաթ մարզիչները և ֆուտբոլիստները Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչին ճանաչել են տարվա լավագույն խաղացող: 35-ամյա կիսապաշտպանը այս մրցանակին է արժանանում 10-րդ անգամ և 6-րդ անգամ անընդմեջ:
Երկրի լավագույն դարպասապահը ճանաչվել է Զագրեբի «Դինամոյի» դարպասապահ Դոմինիկ Լիվակովիչը:
Մրցանակներ ստացան նաև հարձակվող Բրունո Պետկովիչը (Խորվաթիայի առաջնության լավագույն խաղացող) և պաշտպան Յոշկո Գվարդիոլը (Խորվաթիայի առաջնության լավագույն երիտասարդ խաղացող):