«Սևան» ֆուտբոլային ակումբը շարունակելու է համագործակցել թիմի գլխավոր մարզիչ Արմեն Շահգելդյանի հետ, ում ղեկավարությամբ թիմը հաղթող ճանաչվեց Առաջին խմբի առաջնությունում, և նվաճեց Պրեմիեր լիգայի ուղեգիր։
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:
«Սևանի» ու մարզչի միջև այսօր մեկ տարվա պայմանագիր է կնքվել:
Նշվում է, որ Արմեն Շահգելդյանը վաղը մեկնում է Սանկտ Պետերբուրգ՝ Մարզչական բարձրագույն դպրոցում մարզչական PRO որակավորման դասընթացներին մասնակցելու համար։