«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և 28-ամյա հարձակվող Եվգենի Կոբզարը երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
Երևանյան ակումբը շնորհակալություն է հայտնում ֆուտբոլիստին կատարած աշխատանքի համար և հաջողություն մաղթում հետագա կարիերայում։
Կոբզարն «Ուրարտուում» էր 2018 թվականից։ Ռուս ֆուտբոլիստը մասնակցել է 56 պաշտոնական հանդիպման ու դարձել 13 գոլի հեղինակ։