«Ասթոն Վիլան» իր պաշտոնական կայքում հայտարարեց «Նորվիչի» հետ կիսապաշտպան Էմիլիանո Բուենդիայի տրանսֆերի մասին համաձայնության մասին:
Բիրմինգհեմյան ակումբը հայտնում է, որ 24-ամյա խաղացողը բուժզննում անցնելուց և երեքշաբթի ավարտին կհասցվի տրանսֆեային գործարքը:
Գործարքի գումարը կազմել է 34 միլիոն եվրո: Արգենտինացի կիսապաշտպանի հետ պայմանագիրը նախատեսվելու է մինչ 2026 թվականի հունիս:
Բուենդիան երեք մրցաշրջան է խաղացել «Նորվիչի» կազմում, անցկացրել է 121 հանդիպում, խփել 24 գոլ ու կատարել 42 գոլային փոխանցում: Նրա նկատմամբ հետաքրքրություն էր ցուցաբերում նաև Լոնդոնի «Արսենալը»: