«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Գաբրիել Ժեզուսը հայտնվել է «Յուվենտուսի» դիտակետում, հայտնում է La Gazetta dello Sport-ը:
Ըստ աղբյուրի՝ տրանսֆերը կարող է տեղի ունենալ, եթե Կրիշտիանու Ռոնալդուն ամռանը հեռանա թուրինյան թիմից: Ժեզուսից բացի, «բյանկոներիները» քննարկում են «Ֆիորենտինայի» հարձակվող Դուշան Վլահովիչի թեկնածությունը:
Ժեզուսի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ գործում է մինչև 2023 թվականի ամառը, իսկ նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 60 միլիոն եվրո:
Անցած մրցաշրջանում 24-ամյա բրազիլացին անցկացրել է 42 հանդիպում բոլոր մրցաշարերում, դարձել 14 գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ: