«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծում է, որ Ֆրանսիան Եվրո-2020-ի գլխավոր ֆավորիտն է։
«Նրանք ֆավորիտ չեն, նրանք սուպերֆավորիտ են։
«Ֆավորիտ» բառը բավական չէ։ Նրանք հաղթել են աշխարհի առաջնությունը, նրանց կազմում են Կանտեն, Պոգբան, Բենզեման, Գրիզմանը, Կոմանը, Ժիրուն, կեսին մոռացել եմ։ Դեմբելեն։
Նրանց պահեստայինների նստարանին 11 ֆուտբոլիստներ են, որոնք կարող էին աշխարհի ցանկացած հավաքականում խաղալ։ Չի կարելի անտեսել այն փաստը, որ Ֆրանսիան աշխարհի չեմպիոն է ու թիմ է, որն իր գագաթնակետին չի հասել։
Սա մի թիմ է, որը դեռևս զարգանում է, որովհետև այս բոլոր տղաները դեռ երիտասարդ են։ Բացառությամբ 2-3 հոգու՝ թիմի կորիզը շատ երիտասարդ է»,- Վենգերի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը։