Սոլնայում ավարտվեց Շվեդիայի և Հայաստանի հավաքականների ընկերական հանդիպման առաջին խաղակեսը։
Տանտերերը շատ ակտիվ են սկսել խաղն ու արդեն հանդիպման 16-րդ րոպեին շվեդների կազմում հաշիվը բացել է Էմիլ Ֆորսբերգը։ 34-րդ րոպեին տանտերերը նաև կրկնապատկեցին հաշիվը․ աչքի ընկավ Մարկուս Դանիելսոնը։
Հանդիպման 38-րդ րոպեին Շվեդիայի հավաքականը ստացավ 11-մետրանոց հարվածի իրավունք, սակայան Լարսոնի հարվածը hետ մղեց մեր ընտրանու դարպասապահ Դավիթ Յուրչենկոն։
Նշենք, որ առաջին խաղակեսից հետո մեր հավաքականը զիջում է տանտերերին 0-2 հաշվով։
Հանդիպման գոլերը
1-0․ Ֆորսբերգ
2-0․ Դանիելսոն