«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ռուբեն Դիասը ճանաչվել է Պրեմիեր լիգայի 2020/21 մրցաշրջանի լավագույն խաղացող:
Պորտուգալացին 20 տարի անց դարձել է առաջին ֆուտբոլիստը, ով իր առաջին մրցաշրջանում նվաճում է մրցաշրջանի լավագույնի կոչումը:
1999/2000 մրցաշրջանում նման արդյունք էր գրանցել «Սանդերլենդի» նախկին հարձակվող Քեվին Ֆիլիպսը: