«Բոկա Խունիորսի» հարձակվող Կառլոս Տեվեսը կլքի ակումբը: Այս մասին հաղորդում է TyC Sports-ը:
37-ամյա խաղացողը արդեն հայտնել է ակումբի ղեկավարությանը իր որոշման մասին: Նշվում է, որ Կառլոսը որոշման մասին կհայտարարի շուտով կայանալիք մամուլի ասուլիսում:
Տեվեսի պայմանագիրը «Բոկա Խունիորսի» հետ ուժի մեջ է մինչեւ հունիսի վերջ: