Հայաստանի կանանց Մ-19 տարեկանների հավաքականը հունիսի 9-ից 12-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայում։
Լիանա Հայրապետյանի գլխավորած հավաքական են հրավիրվել նաև «Ուրարտու-աղջիկներ» թիմի ֆուտբոլիստուհիներ Յանա Հարությունյանը, Սոնա Դանիելյանը, Էմմի Սարգսյանը, Հասմիկ Գրիգորյանը և Լուսինե Կոստանյանը։ Այս մասին հայտնում է «Ուրարտուի» պաշտոնական կայքը:
Մեր ընտրանին հունիսի 13-ին և 15-ին Մինսկում ընկերական հանդիպումներ կանցկացնի Բեռառուսի կանանց Մ-19 տարեկանների հավաքականի հետ։