«Էվերթոնի» հարձակվող Ռիչարլիսոնը կարող է կարիերան շարունակել Իսպանիայում, հաղորդում է Football Insider-ը:
Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա բրազիլացին կարող է տեղափոխվել «Ռեալ» այն բանից հետո, երբ մադրիդյան ակումբը գլխավորեց «Էվերթոնի» նախկին մարզիչ Կառլո Անչելոտին: Իտալացի մասնագետն ինքը ցանկանում է իր թիմում տեսնել խաղացողին:
2020/21 մրցաշրջանում Ռիչարիսոնը 40 հանդիպում է անցկացրել «Էվերթոնի» կազմում, որոնցում դարձել է 13 գոլի եւ 3 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո: