Շվեյցարիայի ազգային հավաքականն ընկերական խաղում 7 անպատասխան գնդակ ուղարկեց Լիխտեյնշտեյնի ընտրանու դարպասը: Շվեյցարացիների կազմում 3 գոլ խփեց Մարիո Գավրանովիչը, դուբլ ձևակերպեց Կրիստան Ֆասնախտը, մեկ անգամ աչքի ընկավ Ֆերնանդեշը, մեկ անգամ էլ մրցակցի ֆուտբոլիստը դարձավ ինքնագոլի հեղինակ:
Իռլանդիայի ընտրանին արտագնա խաղում 4:1 հաշվով հաղթեց Անդորրային: Իռլանդացիների կազմում դուբլ ձևակերպեց Տրոյ Պարոտը, մեկական անգամ էլ աչքի ընկան Կնիխտն ու Հորգանը: