Լոնդոնի «Արսենալից» հեռացել են պաշտպան Դեվիդ Լուիսը, կիսապաշտպաններ Դանի Սեբալլոսը և Մարտին Էդեգորը, դարպասապահ Մեթյու Ռայանը: Այս մասին հայտնում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը:
Սեբալոսը և Էդեգորը վարձավճարով հանդես էին գալիս «Արսենալում»: Երկու ֆուտբոլիստների տրանսֆերային իրավունքներն էլ պատկանում են Մադրիդի «Ռեալին»:
Պայմանագրերի ժամկետը լրանալու պատճառով Լուիսն ու Ռայանը հեռացել են «Արսենալից»: