Հայաստանի կանանց ազգային հավաքականը հունիսի 9-ից 16-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայում։
Ազգային հավաքական է հրավիրվել նաև «Ուրարտու-աղջիկներ» թիմի դարպասապահ Մարիամ Նալբանդյանը: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
Հավելենք, որ Արմեն Սանամյանի գլխավորած թիմը հունիսի 12-ին և 15-ին ընկերական հանդիպումներ կանցկացնի Ղազախստանի կանանց ընտրանու հետ: