«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կարող է վերադառնալ «Ռեալ»: 61-ամյա իտալացին դիտարկվում է իսպանական գրանդի գլխավոր մարզչի պաշտոնի գլխավոր թեկնածուն, հայտնում է Marca-ն:
Մադրիդի «Ռեալը» ցանկանում է հնարավորինս շուտ նոր մարզիչ նշանակել, որը կաշխատի թիմի կազմի վերակազամավորմամբ մինչ նոր մրցաշրջանի մեկնարկը: Կառլոն «սերուցքայինների» ցուցակում առաջինն է, նրան հաջորդում են Մաուրիսիո Պոչետինոն (ՊՍԺ), Անտոնիո Կոնտեն և Ռաուլը:
Անչելոտին արդեն աշխատել է «Ռեալում» (2013-2015) և թիմի հետ նվաճել է 4 տիտղոս, այդ թվում ակումբի պատմության մեջ Չեմպիոնների լիգայի տասներորդ տիտղոսը:
«Էվերթոնը», Անչելոտիի գլխավորությամբ, Պրեմիեր լիգայում զբաղեցրեց 10-րդ տեղը: