Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի վերադարձը հավաքական:
«Նա փոխվել է: Որոշումներ կայացնում եմ սպորտային հիմունքներով, այդ իսկ պատճառով էլ ընտրեցի նրան: Ես խորապես համոզված եմ, որ դա անհրաժեշտ է, ուստի կանչեցի նրան:
Մենք պետք է խոսեինք, բայց հարմար առիթ չկար: Մի անգամ ես զանգեցի նրան, այնուհետև զրույցը տեղի ունեցավ և լավ անցավ: Ժամանակին Կարիմը խիստ հայտարարություններ արեց, բայց մենք երեք րոպե խոսեցինք, և ամեն ինչ նորից ընկավ իր տեղը:
Ներողությունը՝ հզոր գործոն է: Մարզիչ դառնալուց ի վեր, որոշակի խաղացողների հետ կապված բարդ իրավիճակներ են եղել, բայց ես երբեք արմատական դիրք չեմ զբաղեցրել: Ես միշտ հակված եմ այն ընտրությանը, որը ձեռնտու է ազգային հավաքականին», — Դեշամի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը: