«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և Միխայիլ Վարտապետովն ավարտում են համագործակցությունը։
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը։
Ակումբը շնորհակալություն է հայտնում փորձառու մասնագետին ակումբում ծավալած գործունեության, կատարած աշխատանքի, ձեռնարկած ծրագրերի համար և հաջողություն մաղթում ապագայում։
Հավելենք, որ Միխայիլ Վարտապետովը զբաղեցնում էր «Ուրարտու» ՖԱ բժշկական գծով փոխտնօրենի պաշտոնը 2019 թվականի հոկտեմբերից։