Ռուսական «Զենիթի» պաշտոնական կայքը հայտնում է, որ թիմի հարձակվող Արտյոմ Ձյուբան ճանաչվել է 2020/21 մրցաշրջանի լավագույն խաղացող:
Հարցվածների 43.22 տոկոսը քվեարկել է ռուս հարձակվողի, 23.19 տոկոսը՝ Անդրեյ Մոստովոյի, իսկ 19.25 տոկոսը՝ Դալեր Կուզյաևի օգտին:
Ձյուբան նման մրցանակի արժանում է երրորդ անընդմեջ անգամ:
Ավարտված մրցաշրջանում անցկացրած 34 խաղում Ձյուբան դարձել է 22 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ: